Your company
Reina Lashes-ի հիմնադիր
Իմ եկամտաբեր հոբբին
Ողջույն, ես Անի Պիրվազյանն եմ։ Աշխատում եմ 4+ ,իսկ 2+ տարի է արդեն դասավանդում եմ, աշակերտներիս մեծ մասը արդեն հաջողակ և պրոֆեսիոնալ մասնագետներ են, որոնք աշխատում են ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում ` մասնավորապես Իսպանիա,ՌԴ և Ֆրանսիա։ Ինքս աշխատել եմ Նյու Յորքում։ Իմ վարպետը ուկրաինուհի Տատյանա Տաշուտան է, որին պարտական եմ ունեցածս գիտելիքների համար։ Այնուհետև սկսել եմ ուսումնասիրել միջազգային թրենդերը, քանի որ հիմնական մասնագիտության բերումով շատ եմ ճամփորդել։ Այժմ տիրապետում եմ և ռուսական և ամերիկյան դպրոցին, որոնք ի դեպ շատ տարբեր են, ինչպես իրենց անուններով, այնպես էլ կանոններով և գեղեցիկի չափանիշներով։

Թարթիչների լիցք

Թարթիչների լիցքի պատմությունը սկսվել է Հոլիվուդում։ Հենց այնտեղ 20-րդ դարի հայտնի վիզաժիստ Մաքս Ֆակտորը հնարեց արհեստական թարթիչները Չիկագո մյուզիքլի գլխավոր դերասանուհու համար։ Նա զգուշորեն ամրացրեց տիսմայից պատրաստված թարթիչները ,որպեսզի ավելի կանացի տեսք հաղորդի դերասանուհուն։Ամբողջ աշխարհի կանայք սկսեցին երազել նման թարթիչների մասին,սակայն դրանք միայն էկրաններից էին գեղեցիկ դիտվում և առօրյա կյանքում շատ անբնական էին դիտվում։ 50ական թվականներին արհեստական թարթիչները փոքր ինչ էվուլուցիա ապրեցին, դառնալով ավելի նուրբ և հարմարավետ ։ Արհեստական թարթիչները ունենում են կորություն, երկարություն և հաստություն։ Ամեն կորություն իր դերը ունի տարբեր էֆֆեկտներ ստանալու​ , կախ աչքը բարձրացնելու, սրելու և հայացքը ավելի գայթակղիչ դարձնելու համար։

Արհեստական թարթիչները պատրաստված են սինթետիկ և մետաքսյա հումքերից։ "Норка ,Mink" (հայերեն՝ ջրաքիս) անվանումները ընդամենը մարքեթինգային քայլ են եղել արտադրողների կողմից։ Կենդանիների բնական մազիկները չափազանց ալերգիկ կլինեին այն կրելու դեպքում, իսկ հաստությունը դժվար կառավարելի։ Արհեստական թարթիչները ունենում են կորություն, երկարություն և հաստություն։ Կորությունների դասակարգումը ուղիղից մինչ կոր ։ J,B,C,CC,D,DD,L,M,LD,LC,YԱմեն կորություն իր դերը ունի տարբեր էֆֆեկտներ ստանալու , կախ աչքը բարձրացնելու, սրելու և հայացքը ավելի գայթակղիչ դարձնելու համար։

Հաստությունների մասին։

Արհեստական թարթիչների հաստության ընտրությունը կախված է նրանց քանակից մեկ փնջի մեջ։ Ամրացվող թարթիչների մինիմալ քանակը ՝ (երբ մեկ արհեստական թարթիչը ամրանում է մեկ բնական թարթիչին կոչվում է դասական)։Երբ մեկ փունջը բաղկացած է 2 արհեստական թարթիչից անվանում են 2 D ։3 հատը 3D և այլն ։Պրակտիկայում կարող են հանդիպել մինչ 20 և ավել D փնջեր։


Նուրբ աղվես / Fox eye

Երբ աչքի սկզբնամասից մինչ ծայր թարթիչները աստիճանաբար երկարում են։
Պրոցեդուրայի տևողություն 2 ժամ։

Տիկնիկ / Doll style
Խորհուրդ է տրվում հատկապես տխուր հայացքով կախ աչքեր ունեցող աղջիկներին , տևում է 2 անգամ ավելի արագ ` 2 ժամ։

Անկյունային լիցք / Extensions of outer corners
Անկյունային լիցք Մշակվում է աչքի կեսը կամ ծայրի հատվածը։ Լայն տարածում է ստացել հատկապես երիտասարդ աղջիկների շրջանակում։ Առավելություններից է պրոցեդուրայի արագությունը` տևում է 1 ժամ և գինը ։ Առավել համարձակ աղջիկները ավելացնում են այս լիցքին գունավոր թարթիչներ։

L կորություն / L curl
Եթե ցանկանում եք տարբերվել կարող եք ընտրել շատերի կողմից սիրված L կորությունը։
Տևողություն 2 ժամ:


Մեգա խտություն / Mega Volume


Ամենախիտ լիցքերը կատարվում են ամենաբարակ թարթիչներով ։Պրոցեդուրայի տևողությունը 2 ժամ։



Քիմ սթայլ / Kim style
Այո այո ։Հանրահայտ Քիմ Քարդաշյանի անունով է այս լիցքը ։ Լիցքի յուրահատկությունն է առանձնացած ցոլքերը,որոնք ընդհանուր լիցքի երկարությունից ավելի երկար են լինում։ Քիմ սթայլ կարելի է ստանալ և խիտ և նոսր լիցքի ժամանակ ,և աղվեսի և տիկնիկի հիմքով։


Թարթիչների էքսպրես լիցք (Express eyelash extensions)
Պրոցեդուրայի առավելությունները ` տևում է 2 անգամ ավելի արագ ` 1 ժամ։ Ավելի մատչելի է։Խորհուրդ է տրվում հղիներին և այն անձանց, ովքեր երկար պառկելու հետ խնդիր ունեն։ Էքսպրես լիցքի ժամանակ մշակվում են թարթիչների 50/60% ը։ Պահպանվում է 2-4 շաբաթ:
Թարթիչների և հոնքերի լամինացիա
Lash Lift / Brow lift



Բավականին լայն տարածում ստացած և սիրված պրոցեդուրաների շարք է ։
Հիմնական գործառույթը `մազի դիսուլֆիդային միացությունները քանդում է այնուհետև մազին տալով նոր ձև ֆիքսում ենք այն և ստեղծում նոր դիսուլֆիդային միացություններ։ Իսկ հիմա ավելի պարզ և հասկանալի ։)
Թարթիչները և հոնքերը ֆիքսում ենք մեր ցանկացած ձևով և նրանք պահպանում են տեսքը 2/3 ամիս ։
Բացի կորություն ստանալուց թարթիչները նաև հաստանում են և երկարում ։ Հաճախակի կրկնելով պրոցեդուրան էֆֆեկտը ավելի ցայտուն է դառնում։
Առաջին և երկրորդ նյութերով լամինացիայի բուն պրոցեդուրան ավարտվում է ։
Հայտնի են կերատինային լամինացիա և lashbotox տարբերակումները ,որոնց էական տարբերությունը կախված է միայն երրորդ նյութի պարունակությունից ։Լամինացիայի երրորդ էտապը դասվում է թարթիչների խնամքի պրոցեդուրաների շարքին։


Թարթիչների բոտոքս Lashbotox

Երրորդ նյութը այս պրոցեդուրայում փոխարինում ենք բոտոքսով։

Հիուլորոնային թթու, հիդրոլիզացված կերատին, եղինջ, իլանգ֊իլանգ, ալոե վերա, տոկոֆերոլ, պանտենոլ, ռետինոլ, նուշի յուղ, արգանի յուղ։

100% բնական առանց սպիրտային հիմքի։

Թարթիչները և հոնքերը ամբողջովին երիտասարդեցնում է և ամրացնում։

Թարթիչների կերատինային լամինացիա / Lashlift

Պահպանվում է 2/3 ամիս
Հաճախակի կրկնելուց էֆֆեկտը կրկնապատկվում է:
Սիրելի աշակերտներիս աշխատանքները / works of my beloved students

Դասընթացը ավարտելուց հետո երաշխավորում եմ մասնագետի բարձր որակային հատկանիշները և պրոֆեսիոնալիզմը։

Դասընթացի ընթացքում աշակերտներս արդեն իսկ ունենում են իրենց սեփական աշխատանքների պորտֆոլիոն,ինչի շնորհիվ ավարտելուց հետո հեշտությամբ գտնում են իրենց հաճախորդներին և աշխատանք։

Տրամադրում եմ լոգո` մեր տարբերանշանը ,որով հաճախորդները հեշտությամբ կարող են տարբերել ինձ մոտ սովորած մասնագետներին։

Ցանկության դեպքում օգնում եմ նաև կառավարել ինստագրամյան էջը։

Աշակերտներիս հաջողություններով ուրախանում եմ ավելի քան իմ հաջողություններով։

      Վերապատրաստում/Master -classes

Ունեմ վերապատրաստման 2 կուրս ` 2 օրյա և 4 օրյա։ Կուրսին գրանցվելուց առաջ անց ենք կացնում փոքրիկ հարցազրույց հասկանալու համար,թե հատկապես որ թեմայի շուրջ և քանի օր արժե անցնել վերապատրաստումը։
2 օրյա կուրսի արդյունքը կարող եք տեսնել այստեղ։
Հետադարձ կապ
Լրացրեք ձեր տվյալները և մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ 
 +(374) 77 71 80 03

       felice2010@mail.ru

Designed by Matrix development company 
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website